Պուտինի կարծիքով` Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը բարելավվել է

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը բարելավել է ՌԴ զինված ուժերի խաղաղապահների ներկայության շնորհիվ», – այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում ՌԴ նախագահը նշել է, որ ռուս խաղաղապահներն ավելի քան մեկ տարի է` Ղարաբաղում օգնում են կայունության պահպանմանը։ Նա շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաջադրանքներ կատարող զինվորականներին պրոֆեսիոնալիզմի, տոկունության և հաստատակամության համար։

«Մեծ մասամբ նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, ականազերծվել են մի շարք շրջանների տարածքներ, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքները, պահպանվել են պատմական և մշակութային հուշարձանները»,- ասել է Պուտինը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button