Ադրբեջանում երկարաձգում են կարանտինը

Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ սահմանված հատուկ կարանտինի ռեժիմը երկարաձգվել է մինչև 2022 թվականի մարտի 1-ը: Համապատասխան կարգադրությունն այսօր ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:

«Նպատակ ունենալով Ադրբեջանի հանրապետության տարածքում կանխել կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա հնարավոր հետևանքները՝ ընդունվում է հատուկ կարանտինային ռեժիմը մինչև 2022 թվականի մարտի 1-ի առավոտյան ժամը 6-ը երկարաձգելու որոշում»,- ասվում է վարչապետի ստորագրած փաստաթղթում:

Ադրբեջանում կորոնավիրոսով առաջին ախտահարումը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 28-ին: Այս տարվա դեկտեմբերի 21-ի դրությամբ Ադրբեջանում ընդհանուր հաշվով հաստատվել է կորոնավիրուսի 611 հազար 557 դեպք, մահացել է 8 հազար 222 հիվանդ:

Ադրբեջանում 10-ը միլիոն բնակիչներից կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է 4 միլիոն 600 հազար մարդ, ավելի քան 1 միլիոն 300 հազարը նաև երրորդ՝ խթանիչ դեղաչափն է ստացել:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button