Արմեն Գրիգորյանն ու Ստանսիլավ Զասը կարևորել են սահմանագծման և սահմանազատման շուտափույթ սկսման պայմանների ապահովումը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, այսօր հյուրընկալելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Գրիգորյանն ընդգծել է, որ այն Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող մարտահրավեր է:

Գրիգորյանն ու Զասը կարևորել են սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ սկսման պայմանների ապահովումը, փոխանցում է ԱԽ քարտուղարի գրասենյակը:

Նրանք նաև քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում իրականացվելիք ծրագրերը, անդրադարձել հայ-ադրբեջանական, տաջիկ-ղրղզական, տաջիկ-աֆղանական սահմանների լարվածության թուլացմանը նպաստելուն:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button