Իրանի ԱԳ նախարարը Բաքվում կքննարկի կապերի ընդարձակման հեռանկարը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդուլահիանն այսօր մեկնել է Բաքու:

Մեկօրյա այցի ընթացքում նախարարը Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկելու է երկու երկրների համագործակցությունն ընդդարձակելու հեռանկարը:

«Մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները հետզհետե զարգանում են»,- այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում ասել է Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, նշելով, որ կապերի ընդարձակման ուղիները մտադիր է քննարկել նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Անցած երեք ամիսների ընթաացքում հաճախ եմ շփվել իմ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, կազմել ենք համագործակցության զարգացման լավ ծրագիր, որի շուրջ կզրուցենք Ադրբեջանի նախագահի հետ, դա կնպաստի մեր երկու պետությունների տնտեսական, առևտրային և մշակութային կապերի զարգացմանը»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button