Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանդիպում են ունեցել:
Նրանք անդրադարձել են կառավարության ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին, ինչպես նաև երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը, հայտնում են գերատեսչությունները: