Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող Manchester City ֆուտբոլային ակումբի ֆրանսիացի պաշտպան Բենժամին Մենդին մեղադրվում է բռնաբարության և սեռական ոտնձգությունների հոդվածներով:
Ըստ քննիչների, գրանցվել է 5 կանանց նկատմամբ սեռական բնույթի առնվազն 8 հարձակում: Դրվագները տեղի են ունեցել 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոսը:
27-ամյա Մենդին, ով Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, վերջին անգամ City-ի կազմում խաղացել է օգոստոսի 15-ին, ինչից հետո այլևս դաշտ դուրս չի եկել, քանի որ այդ ժամանակ արդեն հրապարակվել է քրեական գործեր հարուցելու մասին լուրը: Մենդին օգոստոսին ձերբակալվել է: