Պաշտոնական Թբիլիսին հայտարարում է, որ ռուսաստանյան ուժերն ապօրինի ձերբակալել են Վրաստանի չորս քաղաքացիների։
«Ռուսաստանյան օկուպացիոն ուժերը Գորիի քաղաքային շրջանի Աձվի գյուղի մերձակայքում ապօրինի ձերբակալել են Վրաստանի չորս քաղաքացիների»,- ասվում է Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունում։
Գերատեսչությունը նշում է, որ կենտրոնական իշխանություններն օգտագործում են բոլոր հնարավորությունները ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ։
Սա վերջին օրերին Վրաստանի և Հարավային Օսիայի հետ փաստացի սահմաններին Վրաստանի քաղաքացիների ձերբակալության արդեն երրորդ դեպքն է․ դեկտեմբերի 9-ին ձերբակակվել են Գորիի երկու բնակիչներ՝ մեկը թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով, ևս մեկ անձ՝ նախկին զինվորական է ձերբակալվել դեկտեմբերի 12-ին։ Նրանք մինչ այս պահը գտնվում են Հարավային Օսիայի բանտերում: