Լարված իրավիճակ Փարաքարում, կան բերման ենթարկվածներ

Լարված իրավիճակ Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին․ պատճառը հետընտրական կրքերն են Փարաքար համայնքում։

Փարաքարի և 8 համայնքի բնակիչները վաղ առավոտից հավաքվել էին որպեսզի ներկա լինեին իրենց ընտրած թեկնածու, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած, Վոլոդյա Գրիգորյանի երդման արարողությանը։ Ժամը 12-ին արարողությունը կայացավ, սակայն Գրիգորյանին ոստիկանները թույլ չտվեցին մուտք գործել համայնքապետարանի շենք։ Գրիգորյանի աջակիցներն էլ որոշեցին փակել ճանապարհը։ Կան բերման ենթարկվածներ։

Փարաքար խոշորացված համայնքում այս պահին իրեն հաղթած համայնքապետ է զգում երկու հոգի՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Դավիթ Մինասյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունից Վոլոդյա Գրիգորյանը։ Ընդհանուր երեք ուժ է մասնակցել ընտրություններին․ «Ապրելու երկիրը» ստացել է ամենաշատ ձայները՝ 4 հազար 637, երկրորդ տեղում ՝ 2 հազար 609 ձայնով «Քաղաքացիական պայմանագիրն» էր, երրորդում ՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը։

Այս երեք ուժերից ավագանու 21 հոգանոց կազմ է ձևավորվել. 10 տեղ «Ապրելու երկիր» կուսակցությանն է , 11-ը՝ մյուս երկու ուժերինը։ Բոլորով երեկ պետք է ընտրեին համայքնապետ։

Ինչպե՞ս է ստացվել, որ երկու համայնքապետ է ընտրվել։ Վարկածները տարբեր են։

Մանրամասներն՝ ավելի ուշ

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button