Հայտնի թուրք իրավապաշտպան Քավալան կշարունակի կալանավորված մնալ

Թուրքական դատարանը մերժեց իրավապաշտպան Օսման Քավալայի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Հայտնի թուրք հասարակական գործիչը կշարունակի մնալ ճաղերի ետևում։

Անցած ամիս Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն որոշում էր կայացրել իրավական ընթացակարգ սկսել Թուրքիայի նկատմամբ՝ Քավալայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չկատարելու համար: Եվրոպայի խորհուրդը Թուրքիային կոչ էր արել ազատ արձակել իրավապաշտպանին՝ այլապես սպառնալով պատժամիջոցներ կիրառել:

Քավալային ազատ արձակելու պահանջով անցած հոկտեմբերին Անկարայում հավատարմագրված արևմտյան երկրների 10-ը դեսպաններ բաց նամակ էին հղել Թուրքիայի իշխանություններին, ինչին ի պատասխան, նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել էր վտարել այդ դիվանագետներին։

Քավալան չորս տարի է` բանտում է առանց դատավճռի: 64-ամյա անվանի գործիչը մեղադրվում է 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու, ինչպես նաև 2013-ին Ստամբուլի Գեզի այգու հակաիշխանական ցույցերը կազմակերպելու համար։ Նա կտրականապես հերքում է մեղադրանքները և պնդում, որ իր դեմ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button