«Ներկայումս ռուսական զորքը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա»․ ԵՄ-ում Ռուսատանի դեսպան

Ռուսաստանը ռազմական ներխուժում չի նախապատրաստում Ուկրաինա, դեկտեմբերի 23-ին ասել է Եվրամիությունում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովը:

«Ռուսաստանը ոչ մի երկրի դեմ հարձակում չի ծրագրում: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ներկայումս ռուսական զորքը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինա»,- ասել է Չիժովը գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում:

Արևմուտքը պնդում է, որ ռուսական կողմը մոտ 100 հազարանոց զորք է կուտակել Արևելյան Ուկրաինայի սահմանի մոտ՝ անհանգստություն առաջացնելով Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի և նրա եվրոպացի գործընկերների մոտ:

Մոսկվան նախկինում հերքել էր զորքերի կուտակման վերաբերյալ Արևմուտքի մտահոգությունները՝ ասելով, որ ազատ է ուժեր տեղակայելու ցանկացած վայրում, որտեղ անհրաժեշտ է իր տարածքում:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 22-ին Մոսկվայում, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հաջորդ տարվա սկզբին ռուս և ամերիկացի բանակցողները կքննարկեն Մոսկվայի անվտանգության առաջարկները, որոնք ներառում են դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցման և Արևելյան Եվրոպայում դաշինքի ռազմական գործունեության սահմանափակումների պահանջը։

Ռուսաստանը հունվարին նաև առանձին բանակցություններ կսկսի ՆԱՏՕ-ի հետ, ասել է Լավրովը՝ հավելելով, որ առանձին բանակցություններ կանցկացվեն նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավորությամբ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button