ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հրապարակավ հայտարարեց 2024 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։
«Եթե իմ առողջությունն այնքան լավ լինի, որքան հիմա, ապա ես իսկապես կներկայացնեմ իմ թեկնածությունը», – ասել է նախագահ Բայդենը՝ պատասխանելով ABC-ի թղթակցի հարցին, թե արդյոք նա մտադիր է պահպանել իր նախընտրական խոստումը և ընտրվելու դեպքում երկու նախագահական ժամկետով ծառայել:
Ջո Բայդենի խոսքով՝ եթե Դոնալդ Թրամփը դառնա հանրապետականների կողմից նախագահի թեկնածու, ապա նրա՝ երկրորդ նախագահական ժամկետի համար մրցելու հավանականությունը կմեծանա։