Հայկական կողմը պատրաստ է այցելել Բաքու և Անկարա՝ քննարկելու տարածաշրջանային խնդիրները, ԱԽ քարտուղար

Հայկական կողմը պատրաստ է այցելել ինչպես Բաքու, այնպես էլ Անկարա՝ քննարկելու տարածաշրջանային խնդիրները։ Այս մասին երեկ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների քննարկումը Հայաստանը տեսնում է երկկողմ ձևաչափով, բայց, եթե առիթ լինի այս հարցը քննարկելու «3+3» ձևաչափով, ևս կօգտագործվի այդ առիթը։ «Անհրաժեշտության դեպքում, մենք պատրաստ են մեկնել Անկարա, և Բաքու, ինչպես նաև ընդունել այս երկրների պատվիրակություններին Երևանում», – ասել է Գրիգորյանը։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button