Վանաձորում նորընտիր ավագանու անդրանիկ նիստը չկայացավ․ դատարանը նիստ գումարելու և համայնքի ղեկավարի ընտրություն անցկացնելու արգելք է սահմանել

Այսօր Վանաձորում չկայացավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ նախատեսվում էր համայնքի ղեկավար ընտրել։

Նիստը բացելու փոխարեն, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը հայտարարեց՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երեկ Վերաքննիչ վարչական դատարան բողոք է ներկայացրել։ Այս դեպքում Վարչական դատարանն ավագանու նիստ գումարելու և համայնքի ղեկավարի ընտրություն անցկացնելու արգելք է սահմանել։ Վանաձորը կմնա առանց ղեկավարի քանի դեռ Վերաքննիչ դատարանը որոշում չի կայացրել՝ հայցը մերժելու կամ քննության առնելու մասին։

Դեկտեմբերի 5-ի Վանաձորի ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որ ստացել էր ընտրողների ձայների 3,97 տոկոսը և ընդամենը 10 ձայն չէր բավարարել անցողիկ շեմը հաղթահարելու համար, դիմել էր Վարչական դատարան՝ ընտրությունների արդյունքներում գրանցված 12 անճշտություններն իրենց օգտին ձայներ համարելու պահանջով։

Վարչական դատարանը մերժել էր հայցը, որից հետո Ընտրական հանձնաժողովը գրանցել էր 33 ընտրված անդամներին, հանձնել մանդատներն ու ավագանու նիստ գումարելու հնարավորություն տվել։ Նիստից րոպեներ առաջ համայնքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել էր Վարչական դատարանի որոշումը ավագանու նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը չեղարկելու մասին։

Չկայացած նիստին ներկայացել էին միայն «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 14 և «Հայրենիք» կուսակցության 2 ընտրված ավագանու անդամները։ Նախապես հայտարարված նիստին չէին եկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» 9, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության 5 և «Ապրելու երկիր» կուսակցության 2 անդամները։

«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամներն ասացին, որ իրենց համար անակնկալ էր նիստը չեղարկելու որոշումը, մինչդեռ մյուս կուսակցությունների անդամներն ասում են՝ րոպեներ առաջ տեղեկացել ու որոշել են չներկայանալ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button