Իլհամ Ալիևը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսով քննարկել են Ղարաբաղի խնդիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այդ տեղեկությունը տարածել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը:

«Իլհամ Ալիևը բելառուս գործընկերոջը պատմել է Ղարաբաղում ստեղծված կացության և այդ տարածքների վերականգնման ընթացքի մասին: Բացի այդ, երկու նախագահները քննարկել են բելառուսա-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր և պայմանավորվել են քննարկումնը շարունակել դեկտեմբերի 28-ին Սակնտ Պետերբուրգում գումարվելիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում»,- ասվում է Լուկաշենկոյի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Լուկաշենկոն հեռախոսազրույցում շնորհավորել է Ալիևին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button