Իրանը Պարսից ծոցում զորախաղերն անվանել է «նախազգուշացում Իսրայելին»

Իրանը Պարսից ծոցում այս շաբաթվա ընթացքում անցկացրած զորախաղերն անվանել է «նախազգուշացում Իսրայելին»:

«Այս զորավարժությունները հստակ ուղերձ են Իսրայելին», – ասել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում միաժամանակ արձակվել են միջմայրցամաքային տարբեր տեսակի 16 հրթիռներ, «որոնք հաջողությամբ ոչնչացրել են պայմանական թիրախները»:

Լոնդոնը դատապարտել է այդ զորախաղերի անցկացումը: «Այս գործողությունները սպառնում են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը, մենք Իրանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել դրանք», – ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

Իրանի միջմայրցամաքային հրթիռների հեռահարությունը 2 հազար կիլոմետր է, և դրանք կարող են հասնել Իսրայելի տարածք, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button