Կորոնավիրուսի Omicron անվամբ տեսակը հայտնաբերվել է արդեն 110-ը երկրներում և շրջաններում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ, օմիկրոնը վարակելիությամբ ակնհայտորեն սկսում է առաջ անցնել կորոնավիրուսի դելտա տեսակից:
Օմիկրոնը շատ ավելի արագ է տարածվում, ամեն երկու-երեք օրվա ընթացքում դրանով ախտահարումների թիվը կրկնապատկվում է:
Մյուս կողմից, ըստ մասնագետների, Հարավային Աֆրիկայից, Մեծ Բրիտանիայից և Դանիայից ստացված տվյալների վերլուծությունը վկայում է, որ դելտայի համեմատությամբ, օմիկրոնով ախտահարվածներն ավելի քիչ են փոխադրվում հիվանդանոցներ և ընդհանուր առմամբ ավելի թեթև են տանում վարակը:
Մասնագետները նշում են նաև, որ դեռևս հնարավոր չէ հստակ ասել, թե որքանով են արդյունավետ կորոնավիրուսի դեմ այսօրվա պատվաստանյութերն օմիկրոնի դեպքում: