Ստոլտենբերգը հունվարի 12-ին ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ գումարելու որոշում է ընդունել

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը որոշել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը գումարել 2022-ի հունվարի 12-ին, հայտնում է կառույցի մամուլի ծառայությանը։

Այս հանդիպումը կարող է լինել առաջինը երկուսուկես տարվա ընթացքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 12-13-ը Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը՝ դաշինքի անդամ երկրների գլխավոր շտաբների պետերի մակարդակով։

Ըստ ԶԼՄ-ների՝ հանդիպմանը մասնակիցները մտադիր են քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր՝ կապված Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կենտրոնացման մասին հաղորդումների հետ։

Անցած ուրբաթ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատեց, որ Մոսկվան առաջարկ է ստացել Հյուսիսատլանտյան դաշինքից՝ հունվարին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ, իսկ հանդիպման կոնկրետ ժամկետներն ու ձևաչափը կորոշվեն ավելի ուշ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրոպայում լարվածության մեղավորը ԱՄՆ է: Նա նշել էր, թե ՆԱՏՕ-ն ռազմական ենթակառուցվածքներ է տեղակայում Ռուսաստանի սահմանների երկայնքով, և եթե Արևմուտքն «իր այս ագրեսիվ գիծը շարունակի», Ռուսաստանը համարժեք ռազմատեխնիկական միջոցներ կձեռնարկի։ Ռուսական կողմը Արևմուտքից անվտանգության երաշխիքներ է ակնկալում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button