«Հուսով ենք, որ Հայաստանը կհասկանա, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները անխուսափելի են», – այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հուսով ենք, որ Հայաստանը հասկանում է, որ այդ գործընթացից խուսփել հնարավոր չէ, որ այն համապատասխանում է միջազգային իրավունքի չափանիշներին և սկզբունքներին, որ պետությունների սահմանների դեմարկացիան այլըտրանք չունի», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով․ – «Կարծում ենք, որ մոտ ապագայում Հայաստանից դրական ուղերձներ կլինեն։ Մյուս կողմից, այն փաստը, որ այս հարցը արդեն իսկ ընդգրկված է Սոչիի եռակողմ հայտարարության տեքստում նշանակում է, որ հայկակական կողմը ևս այն ընդունում է»։