Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
ԱՊՀ-ն ստեղծվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991 թվականի դեկտեմբերին, և այս տարի լրանում է կառույցի 30-ամյակը: Հայաստանը և Ադրբեջանը ԱՊՀ անդամներ են: