Աբդոլահիան․ «Իրանական նավթի արտահանման՝ այս պահին գործող սահմանափակումները պետք է չեղարկվեն»

Այսօր Վիեննայում մեկնարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Բանակցություններից առաջ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ դրանց ընթացքում պաշտոնական Թեհրանը բարձրացնելու է իրանական նավթի արտահանման վրա սահմանված պատժամիջոցների վերացման հարցը։

AP գործակալության փոխանցմամբ, Աբդոալահիանը նշել է, որ բանակցությունների ընթացքում պետք է հասնել մի իրավճակի, երբ «Իրանը կկարողանա հեշտությամբ և առանց խոչընդոտների վաճառել երկրում արդյունահանված նավթը, իսկ եկամուտները կկուտակվեն իրանական բանկային հաշիվներում»։

«Միջուկային ծրագրի վերագործարկման շուրջ երաշխիքները և պատժամիջոցների վերացման մեխանիզմները բանակցությունների օրակարգային թեմաների թվում են», -նշել է իրանական դիվանագիտության ղեկավարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button