Գորիում մեկնարկել է Վրաստանի երրորդ և չորրորդ նախագահների հանդիպումը

Գորիի ռազմական հոսպիտալում այսօր կեսօրին կայացել է Վրաստանի երրորդ և չորրորդ նախագահներ Միխեիլ Սաակաշվիլիի և Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը։

Մարգվելաշվիլին՝ իր նախորդի հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել դեկտեմբերի 20-ին՝ Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ բանակցություններից հետո։

Մարգվելաշվիլիի խոսքով՝ իր և Սաակաշվիլիի հանդիպումը նվիրված է երկրում ազգային համաձայնության հաստատման հեռանկարներին։

Սաակաշվիլին, առանց որևէ նախապայմանի, համաձայնել էր հանդիպել Մարգվելաշվիլիի հետ, որը 2013-ից 2018 թվականներին, իր պաշտոնավարման ընթացքում, բազմիցս քննադատել էր «Ազգային միացյալ շարժման» իշխանության ընթացքում Վրաստանում թույլ տրված չարաշահումները։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button