Երևանի և Անկարայի բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկուստեք նշանակված բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Նա նշել է, որ հանդիպման վայրը ընտրվել է հայկական կողմ ցանկությամբ:

«Երկու կողմն էլ հատուկ բանագնացներ են նշանակել: Առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Բացի այդ, մենք ուզում ենք, որ հանդիպումից առաջ էլ կողմերը ուղիղ շփումներ ունենան»,- ասել է Չավուշօղլուն:

Երևանն ու Անկարան օրերս հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button