Թուրքիայում կրթություն ստացած ադրբեջանցի հատուկ ջոկատայինների հերթական խումբը վերադարձել է հայրենիք

«Թուրքիայում ռազմական կրթություն ստացած ադրբեջանցի հատուկ ջոկատայինների հերթական խումբը վերադարձել է հայրենիք», – հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տեղեկություններով՝ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները դասընթացների են մասնակցել Թուրքիայի Իսպարտա քաղաքում։

«Դասընթացներին ադրբեջանցի զինվորականների մասնակցության գլխավոր նպատակը հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտական պատրաստության մակարդակի և անձնակազմի մասնագիտական կարողությունների հետագա բարձրացումն էր», – նշված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button