«Ռուսաստանը չի լինի այն պետությունը, որ կխաթարի Դոնբասի հարցով ձեռք բերված Մինսկի պայմանավորվածությունները», – այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ «այդ քայլի հետևանքների մասին թող մտածի այն կողմը, որը պատրաստվում է դա անել»։
Անդրադառնալով Ուկրաինայի նախագահի կողմից ներկայացված Դոնբասում հակամարտության կարգավորման նոր նախագծին՝ այսպես կոչված «10 քայլի» ծրագրին, Լավրովն այն անվանել է՝ «ծաղրուծանակ բանականության հանդեպ»։