Ֆրանսիան նախատեսում է սահմանափակել չպատվաստված քաղաքացիների տեղաշարժը

Կիրակի օրը Ֆրանսիայում COVID-19-ի նոր դեպքերի թիվն օրական կտրվածքով գերազանցել է 100 հազարը։ Երկրում հակառեկորդներ են գրանցվում երրորդ օրն անընդմեջ։

Հնարավոր է, որ այսօր կառավարությունը հրապարակի նոր սահմանափակումների ցանկը. քաղաքական գործիչները նախատեսում են եվրոպական մի քանի երկրների օրինակով սահմանափակել չպատվաստված քաղաքացիների տեղաշարժը։

Մեծ Բրիտանիայում բժիշկներն այցելում են տներ, քաղաքացիներին հրավիրում անվճար ուղեկցել պոլիկլինիկա` պատվաստվելու և վերադառնալ, պատասխանել պատվաստումների վերաբերյալ ցանկացած հարցի։

Այս ֆոնի վրա Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան վերադարձրեցին սոցիալական հեռավորության կանոնները և սահմանափակումներ մտցրեցին հյուրանոցների և ռեստորանային բիզնեսի գործունեության վրա:

Պորտուգալիայում սահմանափակումներն ուժի մեջ են մտել կիրակի օրը՝ տոներից անմիջապես հետո։ Մինչև հունվարի 9-ը բոլոր բարերն ու գիշերային ակումբները փակ են լինելու, հնարավորության դեպքում տնից աշխատանքը պարտադիր է, իսկ հանրային հավաքները սահմանափակվում են միչև 10 հոգի։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button