«Ռուսաստանը շահագրգռված է այլ երկրներից աշխատուժի ներգրավմամբ», – այսօր Տաջիկստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը։
«Մեր արդյունաբերությունը, մասնավորաբար շինարարական սեկտորը որակավորում ունեցող և աշխատասեր մարդկանց կարիք ունեն, այդ թվում՝ Տաջիկստանից», – հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը՝ նշելով, որ երկիր ժամանող օտարերկրյա աշխատողները պետք է ռուսերեն սովորեն։
«Ռուսաց լեզվի իմացությունը մարդկանց ադապտացման ամենադյուրին ուղին է, որպեսզի նրանք կարողանան հանգիստ աշխատել և իրենց լավ զգան [Ռուսաստանի տարածքում]», – հայտարարել է Պուտինը։