Ադրբեջանում լրագրողները բողոքում են «Մամուլի մասին» նոր օրինագծի դեմ

Ադրբեջանում ընդդիմադիր և անկախ լրատվամիջոցների շուրջ երեք տասնյակ լրագրողներ բողոքի ակցիա են կազմակերպել խորհրդարանի դիմաց։ Նրանք բողոքել են «Մամուլի մասին» նոր օրինագծի դեմ, հայտարարելով, որ այն սահմանափակում է մամուլի և խոսքի ազատությունը։

Ոստիկանները շրջապատել են ակցիայի մասնակցիներին, փորձելով նրանց հրելով հեռացնել, խլել են նրանց ցուցապաստառները, ոստիկանների ու ցուցարարների միջև քաշքշոց է տեղի ունեցել, բայց գործը ուժի կիրառման չի հասել։

Լրագրողները խորհրդարանին ուղղված բանաձև են ընթերցել, որտեղ պատգամավորներին կոչ են անում՝ հաշվի առնել լրագրողական համայնքի առաջարկները ու օրինագծում փոփոխություններ կատարել։ «Այդ օրինագիծը հակասում է Ադրբեջանի սահմանադրությանն ու Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիային։ Եթե մեր կարծիքը անտեսվի, լրագրողները կանտեսեն այդ ռեակցիոն օրենքը»,- հայտարարել են նրանք։

Ոստիկանները ակցիայի երկու մասնակցի թույլատրել են բանաձևը հանձնել խորհրդարանի քարտուղարություն։ Պատգամավորներից ոչ մեկը լրագողների մոտ դուրս չի եկել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button