Ուկրաինական «Անտոնով» ընկերությունը ռազմա- տրանսպորտային օդանավ է թողարկել։ Առաջին օդանավը ցուցադրվել է գործարանի ներսում դեկտեմբերի 28-ին անցկացված միջոցառմանը։
Գործարանը պետական պատվեր է ստացել Ուկրաինայի զինված ուժերի համար երեք օդանավ կառուցելու համար։ 1991 թվականից հետո առաջին անգամ Ուկրաինայում սերիական օդանավ է կառուցվում։
«Անտոնովը» պետական ընկերություն է, որն ընդգրկված է Ուկրաինայի ռազմարդյունաբերական կոնցեռնի կազմում։