Քաղաքական քարոզչությամբ զբաղվելու համար կարգալույծ է հռչակվել Ղազար քահանա Պետրոսյանը

Երեկ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր Ղազար քահանա Պետրոսյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ տնօրինության համար հիմք է ծառայել «Ղազար քահանայի կողմից հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ դրսևորած անհնազանդությունը, եկեղեցականի կոչմանն ու առաքելությանը անհարիր կուսակցական գործունեությամբ ու քարոզչությամբ զբաղվելը և Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի հետ հանդիպելու հրավերները մերժելը»:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Հայկ Պետրոսյան ավազանի անունով։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button