Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան:
Վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Սանկտ Պետերբուրգ է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, բայց շփում Ալիևի հետ Հայաստանի վարչապետը չի բացառել։
Փաշինյնա-Ալիև վերջին երկու հանդիպումը, եռակողմ ձևաչափով, տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին և 15-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում՝ նախ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ապա Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ:
Այս տարի ավելի վաղ Փաշինյանն ու Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ հանդիպել են Մոսկվայում հունվարի 11-ին, ապա նոյեմբերի 26-ին Սոչիում: