Անօդաչուներ արտադրող իսրայելական Aeronautics-ին ու դրա երեք ավագ աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել

Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics ընկերությանն ու դրա երեք ավագ աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել պաշտպանողական արտադրանքի արտահանումը կարգավորող օրենքը խախտելու համար: Այս մասին տեղեկացնում է իսրայելական Haaretz պարբերականը:

Քրեական գործի մանրամասները թերթը չի հաղորդում` վկայակոչելով դատարանի համապատասխան որոշումը։

Իսրայելի ռազմաարդյունաբերական հսկաներից մեկը՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերությունը 2017 թվականին սկանդալի կենտրոնում էր հայտնվել, երբ մամուլը պարզել էր, որ ընկերության աշխատակիցները Ադրբեջան այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ադրբեջանական կողմին ցուցադրել էին հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով:

Haaretz-ը չի հստակեցնում` մեղադրանքի հիմքում ա՞յս դրվագներն են, թե՞ այլ։

Ավելի վաղ Բաքուն այդ ընկերությունից ձեռք էր բերել Harop անօդաչու թռչող սարքեր և այլ սարքավորումներ: Harop-ը իրենից ներկայացնում է ինքնակառավարվող ռումբ-ինքնաթիռ, որը նախատեսված է վերացնելու թշնամու հակաօդային պաշտպանությունը առաջին գծում, նշված է հաղորդագրությունում:

2019 թվականին իսրայելական իրավապահների թիրախում գտնվելով հանդերձ ընկերությունը հայտարարեց Ադրբեջանում ներկայացուցչություն բացելու մասին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button