Բայդենը չի հերքել հունվարի 10-ին Պուտինի հետ հանդիպելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է գալիք տարվա հունվարի 10-ին ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հնարավորությունը:

«Կտեսնենք», – արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահը հանդիպման մասին լրագրողների հարցին:

Երեկ Մոսկվան և Վաշինգտոնը հայտնել են, որ 2022 թվականի հունվարի 10-ին երկու երկրները պետք է բարձրաստիճան ղեկավարների մակարդակով քննարկեն միջազգային հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ լարված իրավիճակը:

Սպիտակ տունը դեռ պաշտոնապես մեկնաբանություն չի տվել այդ հանդիպման ձևաչափի և մասնակիցների վերաբերյալ:

Հունվարի 12-ին նախատեսվում է Ռուսաստանի Դաշնություն-ՆԱՏՕ խորհրդի նիստը, իսկ հունվարի 13-ին տեղի կունենան Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցությունները ԵԱՀԿ-ի հետ:

Ռուսաստանը Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից պահանջում է «անվտանգության երաշխիքներ»՝ սպառնալով դրանք չստանալու դեպքում դիմել կոշտ հակաքայլերի:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button