Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում այսօր խոսնակ է ընտրել գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Շալվա Պապուաշվիլիին:
Նա «Վրացական երազանք» իշխող կուսակցության անդամ է, ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը և ուսանել է Սաարլանդի համալսարանի իրավաբանության բաժնում:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանական մեծամասնությանն այս վստահության համար, ինձ համար մեծ պատիվ է և պատասխանատվություն, որը ստանձնում եմ հասարակության և մեր քաղաքական թիմի առաջ, ամեն ինչ կանեմ երկրին և ժողովրդին արժանիորեն ծառայելու համար», – խոսնակ ընտրվելուց հետո հայտարարել է Պապուաշվիլին:
Անցած ուրբաթ օրը խոհրրդարանի խոսնակ Կախա Կուչավան հրաժարական է ներկայացրել:
«Վրացական երազանք»-ի ղեկավար Իրակլի Կոբախիձեն ասել է, որ կուսակցությունը խորհրդարանում ռոտացիայի որոշում է ընդունել, նրա խոսքով՝ «Կուչավան կամավոր է ընդունել հրաժարականի որոշումը»: