Ռուսաստանցի խաղաղապահները Ղարաբաղի երեխաներին ամանորյա նվերներ են բաժանել

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահները գալիք տոների կապակցությամբ 8 հազար նվերներ են բաժանել երեխաներին: Այդ մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Առաջիկա Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ ռուսաստանցի խաղաղապահները շնորհավորել են երեխաներին և 8 հազար նվերներ են բաժանել», – ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Նախարարության փոխանցմամբ, «Մարդասիրական արձագանքման կենտրոնը» մոտ 9 տոննա մարդասիրական օգնություն է բաժանել և տարբեր ակցիաներ է անցկացրել փախստականներին ու կարիքավորներին սատարելու համար:

Բացի այդ, խաղաղապահ կոնտինգենտի բժիշկներն այս ամսվա ընթացքում բուժօգնություն են տրամադրել տեղացի 78 բնակիչների:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button