​Միջոցներ են ձեռնարկվում` մոլորվելու արդյունքում Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ հայտնված Մարմնավաճառներ քաղաքացուն վերադարձնելու. ԱԱԾ

Մարմնավաճառներ բնակիչ Արմեն Վերդյանն այսօր առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի, հաղորդում է ԱԱԾ-ն:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացրել են քաղաքացու անվտանգության մեջ, նշում է պետական կառույցը:

«Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button