ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) աշխատակիցներն այսօրվանից ուսումնասիրություններ են սկսել Երևանի քաղաքապետարանում։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը հաստատեց «Ազատության» այս տեղեկությունը։

Վարչապետին առընթեր մարմին հանդիսացող ՊՎԾ-ի լիազորությունների տիրույթում է պետական կառավարման մարմիններում ուսումնասիրություններ իրականացնելը՝ պետական միջոցների ծախսման արդյունավետությունը պարզելու համար։

Նախորդ շաբաթ, երբ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկության էր դրել քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը, Հայկ Մարությանը ծավալուն ելույթ ունեցավ՝ հայտարարություններ ու մեղադրանքներ հնչեցնելով իշխող ուժի հասցեին: Ի թիվս այլ հայտարարությունների՝ Մարությանը նշել էր, թե տարբեր պաշտոնյաներ են իրեն դիմել անօրինական շինություններ օրինականացնելու հարցերով ու մերժում ստացել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button