Մարմնավաճառներ բնակիչ Արմեն Վերդյանն այսօր առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի, հաղորդում է ԱԱԾ-ն:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացրել են քաղաքացու անվտանգության մեջ, նշում է պետական կառույցը:
«Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ: