Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Աղդամի շրջանում հրազենային վիրավորում է ստացել Բաքվի բնակիչ։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ, «հայկական կողմը կրակ է բացել նշված տարածքում հերթապահություն իրականացնող անձի ուղղությամբ»։
Հաղորդագրության համաձայն՝ տղամարդը Bakcell բջջային ընկերության աշխատակից է։