Բլինքենը Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայի շուրջ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակի շուրջ մոտեցումների համակարգումը և Ռուսաստանի կողմից «հետագա ագրեսիայի» դեպքում համատեղ պատասխանը։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ չորեքշաբթի օրը տարածած գրավոր հայտարարությունում։

«Նրանք քննարկել են Ուկրաինայի դեմ ռուսական հետագա ագրեսիան կանխելու համար շարունակական համակարգման կարևորությունը և վերահաստատել դաշնակիցների ու գործընկերների միջև կոնսենսուսի առկայությունը՝ Ռուսաստանին նման գործողությունների դեպքում լայնածավալ հետևանքներ ու լուրջ վնաս ապահովելու համար», – ասվում է տեքստում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button