Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործակցության հարցեր

Եվրասիական տնտեսական միության շրջանակում հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության և ինտեգրացիոն փոխգործակցության օրակարգային հարցեր են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ առաջնահերթ խնդիրներին, ասված է ուշ երեկոյան Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում։

Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Նոր տարվա և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ:

Չորեքշաբթի օրը ավելի վաղ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button