Հարավաֆրիկյան հանրապետությունում չեղարկում են օմիկրոնի կապակցությամբ սահմանված պարետային ժամը

Loading...

Հարավաֆրիկյան հանրապետությունում չեղարկել են պարետային ժամը, որը սահմանել են կորոնավիրուսի օմիկրոն տեսակի տարածման կապակցությամբ:

Մասնագետները ենթադրում են, որ համավարակը Հարավաֆրիկյան հանրապետությունում հասել է կիզակետին և արդեն սկսում է նահանջել:

«Փորձագետների համոզմամբ, օմիկրոնն այլևս տագնապի առիթներ չի տալիս: Հաշվի առնելով նրանց եզրակացությունը, մենք թուլացնում ենք սահմանափակումները: Դա նաև կարևոր է երկրի տնտեսության համար»,- ասել է կառավարության անդամ Մոնդլի Գունգուբելեն:

Կորոնավիրուսի օմիկրոն շտամն առաջին անգամ Հարավաֆրիկայան հանրապետությունում են գրանցել: Առողջապահության համակարգի ներկայացուցիչներն ասում են, որ ախտահարումների թիվը մոտ 30 տոկոսով նվազել է:

Հարավաֆրիկյան հանրապետությունում համավարակի ընթացքում ընդհանուր հաշվով ախտահարվել է 3 և կես միլիոն մարդ, մահացել է 91 հազար հիվանդ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button