Ռամզան Կադիրովը և նրա ծնողները՝ «ականավոր իրավապաշտպաններ»

Loading...

Չեչնիայի օմբուդսմեն Նուրդի Նուխաժիևը երեկ Գրոզնիում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում նախագահ Ռամզան Կադիրովին և նրա ծնողներին անվանել է «ականավոր իրավապաշտպաններ»:

Օմբուդսմենն ասել է, որ Կադիրովը և նրա ծնողներն «անուրանալի ավանդ ունեն Չեչնիայում մարդու իրավունքների պաշտպանությհան գործում»:

Ինքը Կադիրովն այդ միջոցառմանը ներկա չի եղել: Հանրային միջոցառման տեսագրությունը տեղադրվել է Գրոզնիի պետական հեռուստաընկերության պաշտոնական կայքէջում:

Օմբուդսմենը հայտնել է, որ Ռամզան Կադիրովը, նրա հանգուցյալ հայրը՝ 2003 թվականին նախագահ ընտրված և ահաբեկչության հետևանքով 2004-ին սպանված Ախմադ Կադիրովը, և մայրը՝ Այմանի Կադիրովան, արժանացել են հատուկ մեդալների:

Այս ամիս ավելի վաղ Ռամզան Կադիրովի դուստրը՝ Չեչնիայի մշակույթի փոխնախարար Այշատ Կադիրովան, ստացել է մեդալ «Մարդու իրավունքները պաշտպանելու համար»:

Ռուսաստանի իրավապաշտպանները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները տարիներ շարունակ Ռամզան Կադիրովին մեղադրում են մարդու իրավունքները ոտնահարելու, մարդկանց առևանգելու, կտտանքների ենթարկելու, արտադատական մահապատիժներ ի կատար ածելու, այլախոհներին և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին հալածելու համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button