Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել երեկ Իրանում Simorgh (Փյունիք) միջմայրացամաքային հրթիռն արձակելու կապակցությամբ:
ԱՄՆ պետական դեպարտամենտը նշել է, որ այդ արձակումն ուղղված է միջուկային տեխնոլոգիայի զարգացմանը, ինչը հակասում է հարձակողական սպառազենի չտարածման սկզբունքներին:
Պետական դեպարտամենտը նշել է, որ դեկտեմբերի հրթիռի արձակումը հակասում է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի պահանջներին:
Դեկտեմբերի 30-ին Իրանի պաշտպանության նախարարությյան խոսնակ Ահմադ Հոսեյնին ասել է, որ հրթիռը բարձրացել է մինչև 470 կիլոմետր և տիեզերական ուղեծիր է հասցրել երեք արբանյակներ: Անկախ աղբյուրները դա դեռ չեն հաստատել:
Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Վիեննայում Իրանի և գերտերությունների ներկայացուցիչների դժվար բանակցությունների ժամանակաշրջանում: Կողմերը Վիեննայում փորձում են համաձայնեցնել 2015 թվականի միջուկային պայմանագիրը վերականգնելու հարցը: