Միջուկային պայմանագրի հարցով գագաթնաժողովը նորից հետաձգվում է կորոնավիրուսի կապակցությամբ

Միջուկային զենքի հարցով միջազգային համաժողովը, որը պետք է գումարվեր 2022 թվականի հունվարի 4-ին Նյու Յորքում, հետաձգվում է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ դեռ 2020 թվականին նշանակված միջոցառումը մինչ այդ նույն պատճառաբանությամբ արդեն մեկ անգամ հետաձգվել է: Կազմակերպիչները հայտնել են, որ ստիպված են նորից հետագձելու որոշում կայացնել, հաշվի առնելով կորոնավիրուսի նոր տեսակի՝ օմիկրոնի արագ տարածման հանգամանքը:

Միջուկային զենքի հարցով միջազգային համաժողովը, սովորաբար, գումարվում է հինգ տարին մեկ անգամ: Համաժողովի նպատակն է կանխել միջուկային զենքի հնարավոր տարածումը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button