Չինաստանի ԱԳ նախարարը գովեստով է խոսել Ռուսաստանի հետ կապերի մասին և ԱՄՆ-ին կոչ է արել խոսքը գործով ապացուցել

Ամփոփելով 2021 թվականը, Չինաստանի արտաքին գործերի նախարար և պետական խորհրդական Վան Յին խոսել է երկու գերտերությունների՝ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մասին:

Նրա փոխանցմամբ, Պեկինը Մոսկվայի հետ կարևոր համագործակցություն է իրականացնում, իսկ Վաշինգթոնը պետք է վերագնահատի իր կապերը Պեկինի հետ, ինչն անհրաժեշտ է միջազգային կայունությունն ապահովելու համար:

«Չինաստանը և Ռուսաստանը երկու հզոր տերություններ են և ունեն համաշխարհային ազդեցություն: Այդ երկու երկրների ռազմավարական համակարգումը և համագործակցությունը հիրավի գլոբալ նշանակություն ունեն: Երկու երկրների ղեկավարները 2021-ին ռազմավարական մակարդակի երկխոսություն են իրականացրել»,- ասել է Վան Յին:

Խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին, նախարարը նշել է, որ 2021-ին որոշակի տեղաշարժ է գրանցվել նախորդ շրջանի համեմատությամբ:

«Չինաստանը վճռական է իր իրավունքները պաշտպանելու և հեգեմոնիզմը մերժելու հարցում: Միացյալ Նահանգները պետք է հասկանա, որ Չինաստանը որևէ ճնշման տակ երբեք զիջումների չի գնա, և նման փորձը միայն վնաս կհասցնի առաջին հերթին հենց Նահանգների շահերին: Հետևաբար, եթե Միացյալ Նահանգները ցանկանում է աշխարհում գոնե ինչ-որ չափով պահպանել վստահելի գործընկերոջ համբավն, ապա պետք է իր խոսքն ապացուցի իրական գործով և վաստակի Չինաստանի ժողովրդի և աշխարհի վստահությունը»,- ասել է Վան Յին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button