Իսրայելի կառավարությունը հաստատել են խոցելի խմբերին վակցինայի չորրորդ դեղաչափը տրամադրելու պետական ծրագիրը:
Երրորդ և չորրորդ դեղաչափերը ներարկվում են մարդու իմունային համակարգը խթանելու նպատակով:
Իսրայելում բնակիչներին տրամադրում են Pfizer/BioNTech ամերիկա-գերմանական ընկերության արտադրած պատվաստանյութը:
Չորրորդ դեղաչափը կստանան առողջապահության համակարգի աշխատողները, 60-ից բարձր տարիքի և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ: Իսրայելն ամենաարագ զանգվածային վակցինացիան ապահոված երկիրն է աշխարհում: