Ամերիկացի պաշտոնաթող դեսպանները կոչ են անում հրապարակել Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների ցանկը

Loading...

«Մի խումբ ամերիկացի պաշտոնաթող դեսպաններ և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր հրապարակված հայտարարությամբ կոչ են անում Սպիտակ տանը հանրայնացնել այն պատժամիջոցները, որոնք կարող են կիրառվել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի շուրջ իրադրության հետագա լարման դեպքում», — հաղորդում է AP գործակալությունը։

Համոզված ենք, որ Միացյալ Նահանգները՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների և Ուկրաինայի հետ միասին պետք է դիմի այնպիսի քայլերի, որոնք կազդեն Կրեմլի հաշվարկների վրա մինչև այնտեղ պատերազմի օգտին ընտրություն կատարելը», — նշում են հայտարարության հեղինակները՝ հավելելով, — «Մոսկվային հարկավոր է նախապես զգուշացնել կիրառվելիք պատժամիջոցների մասին, որպեսզի այնտեղ պատկերացում կազմեն դրանց հնարավոր ծավալների մասին»։

Հայտարարության հեղինակների թվում են նախկին փոխպետքարտուղարի օգնական Դանիել Ֆրիդը, Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպաններ Ալեքսանդր Վերշբոուն և Մայքլ ՄքՖոլը, Ուկրաինայում նախկին դեսպանների Սթիվեն Փայֆերը և Ջոն Հերբստը։

Ընդհանուր առմամբ ուղերձի տակ ամերիկացի 24 պաշտոնաթող դիվանագետ և պաշտոնյա է ստորագրել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button