Վաղը նախատեսված է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցը

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է ավելի վաղ Սպիտակ տան կողմից տարածված տեղեկությունը, որի համաձայն հունվարի 2-ին կայանալու է իր հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ։

«Ինչպես և պայմանավորվել էինք մեր ռազմավարական գործընկեր Միացյալ Նահանգների հետ՝ ոչ մի քննարկում Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի մասնակցության։ Կիրակի օրը նախատեսել ենք հերթական բանակցությունները Ջո Բայդենի հետ, որպեսզի համակարգենք Ուկրաինայում և Եվրոպայում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված մեր քայլերը», — Twitter-ում գրել է Զելենսկին։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ «նախագահ Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում նպատակ ունի վերահաստատել ԱՄՆ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button