Ալիև․ «Ողջ աշխարհը ընդունել է երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները»

«Ողջ աշխարհն ընդունել է Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները», – իր ամանորյա ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Շուրջ 20 րոպե տևած ուղերձում Ալիևը նշել է. «Պատերազմից հետո ծավալված գործընթացները ևս մեկ անգամ ապացուցեցին աշխարհին մեր իրավացիությունը։ Դա շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում մեր դեմ չհիմնավորված մեղադրանքներ էին հնչում։ Այդ մեղադրանքներից և ոչ մեկը, սակայն, այդպես էլ իրական հիմնավորում չստացավ»:

Իր ուղերձում Ադրբեջանի ղեկավարը նաև հայտարարել է, որ երկիրը շարունակելու է մեծացնել Զինված ուժերի կարողությունները։

«Մենք մշտապես պետք է պատրաստ լինենք մեր հողերի, մեր սահմանների պաշտպանությանը։ 2021 թվականին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած որոշ միջադեպեր եկան վկայելու, որ Ադրբեջանը շարունակում է պահպանել լիակատար [ռազմական] առավելությունը», – նշել է Ալիևը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button