Եվրոն նշում է ստեղծման 20-ամյակը

Այսօր լրանում է համաեվրոպական տարադրամի՝ եվրոյի շրջանառության մեջ դրվելու 20 տարին։ Ուղիղ երկու տասնամյակ առաջ ԵՄ 11 պետություններում կանխիկ հաշվարկներում ազգային տարադրամներին փոխարինելու եկավ համաեվրոպական արտարժույթը՝ եվրոն։

ԵՄ ղեկավարների համոզմամբ՝ անցած երկու տասնամյակների ընթացքում միասնական տարադրամի գոյությունը հնարավորություն տվեց մեծացնել եվրոպական երկրների տեսակարար կշիռը համաշխարհային տնտեսության մեջ։

«Մենք համաշխարհային առևտրի խոշորագույն դերակատարն ենք և այդ առևտրի գրեթե կեսը իրականացվում է եվրոյով», – այսօր հրապարակված ուղերձում նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ «միասնական տարադրամը Եվրոպայի ուժի իրական խորհրդանիշն է»։

Եվրոն կանխիկ շրջանառության մեջ դրվեց 2002 թվականի հունվարի 1-ին։ Մինչ այդ այն շուրջ երկու տարի կիրառվում էր բացառապես անկանխիկ վճարումների համար։ Այսօր Եվրոն որպես միակ վճարման միջոց կիրառվում է ԵՄ անդամ 28 պետություններից 19-ում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button